Վրաստանի հետ սահմանին մեքենաների հերթ չկա․ TACC
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մարդատար ավտոմեքենաների հերթն ավարտվել է։ Այս մասին TACC գործակալությանը հայտնել են Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունից:
«Ներկայումս Վրաստանի հետ սահմանին մեքենաների հերթ չկա, և սահմանը հատել ցանկացողների շարքում նույնպես չկան»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Օսիան արգելել է մեքենաների մուտքն այլ շրջաններից։ Սահմանափակվել է մարդատար մեքենաների մուտքը հանրապետության տարածք։ Բացառություն են կազմում Հյուսիսային Օսիայում, Հարավային Օսիայում և Վրաստանում գրանցված մեքենաները։ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի պատճառով մարզում սահմանվել է նաև բարձր զգոնության ռեժիմ։