Ինչպե՞ս է Պուտինը նշելու իր ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան մասին, որը հոկտեմբերի 7-ին է։ Նախագահ Պուտինն այս տարի դառնում է 70 տարեկան։
«Նախատեսվում են աշխատանքային միջոցառումներ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ հոկտեմբերին նախատեսում են զանգվածային միջոցառումներ կազմակերպել տարածաշրջանում մի քանի տոների կապակցությամբ, սակայն գլխավոր միջոցառումը լինելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեդարձը։