Արևմուտքը չի ընկալում ՌԴ-ի նախազգուշացումներն Ուկրաինայում հնարավոր քիմիական սադրանքների մասին․ Շուլգին
Անցյալ տարվա դեկտեմբերից Ռուսաստանը չի դադարում զգուշացնել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ Ուկրաինայի կողմից քիմիական սադրանքների հնարավորության մասին, սակայն Արևմուտքը չի ցանկանում ուշադրություն դարձնել այդ զգուշացումներին։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով ՔԶԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, Նիդեռլանդներում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինին։
Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն արձանագրում է նաև ուկրաինացի զինվորականների կողմից քիմիական վտանգավոր օբյեկտների ռազմական նպատակներով օգտագործման փաստերը։
«Մենք այս տեղեկատվությունը շարունակաբար ներկայացնում ենք ՔԶԱԿ-ի ուշադրությանը»,- ասել է դիվանագետը: