Համացանցում հայտնվել է Պուգաչովայի իսրայելական անձնագրի նկարը
Telegraf-ի ուկրաինական հրատարակությունը հրապարակել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի իսրայելական անձնագրի կադրը։
Ինչպես տեսնում եք լուսանկարում, անձնագիրը տրվել է 2022 թվականի մայիսին, փաստաթղթի վավերականությունը 12 ամսից ոչ ավել է։ Անձնագրի իսկությունը լրագրողներին հաստատել է իսրայելական սահմանապահ ծառայության աղբյուրը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուգաչովան ստացել է իսրայելական արտասահմանյան անձնագիր՝ Դարկոն։ Նոր կանոնների համաձայն՝ հայրենադարձներն այն կարող են ստանալ Իսրայելի քաղաքացիություն ստանալուց երեք ամիս հետո, եթե ընթացակարգն իրականացվի արագացված կարգով։ Առաջին նման փաստաթուղթը կգործի ընդամենը մեկ տարի, սակայն հաջորդ անձնագրի վավերականությունը կլինի հինգ տարի, եթե անձը բնակվի Իսրայելում։