Եթե ՌԴ-ն համարձակվի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ, ապա պետք է նրան պատասխանատվության ենթարկել․ Չեխիայի նախագահ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Այս մասին գրում է TACC-ը։
Այս ֆոնին Չեխիայի ղեկավարը կոչ է արել եվրոպական և այլ երկրներին պատասխանել «վճռական ռազմական պատասխանով», եթե Ռուսաստանը համարձակվի միջուկային զենք կիրառել։ Զեմանը նման հայտարարություն է արել հոկտեմբերի 5-ին՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ Պրահայում կայացած բանակցություններից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ՄԱԿ-ում դեսպան Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի մարտադաշտում։