Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ից
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ից։ Այս մասին հայտնում է EUobserver պարբերականը։
«Նոր պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն հինգշաբթի օրը»,- նշում է պարբերականը և հավելում, որ Բելգիան և Իտալիան երկու տարով ազատվել են Ռուսաստանից պողպատից որոշ ապրանքների ներմուծման՝ ԵՄ արգելքից։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, որ Մալթայի համար ԵՄ նոր սահմանափակումներն ավելի երկար ժամկետ են նախատեսում Ռուսաստանի Դաշնությունից նավթի գների սանդղակի ներդրման համար։
Բացի այդ, նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։