ԱՄՆ-ը չի պատրաստվում վերադարձնել պետական պարտքը․ Պետդումայի նախագահ
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում վերադարձնել պետական պարտքը, և դրա մասին է վկայում դրա աճը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների պետական պարտքը գերազանցել է 31 տրիլիոն դոլարը (2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ 31 տրիլիոն 123 միլիարդ 887 միլիոն 781 հազար 401 դոլար և 34 ցենտ)։ Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։
Վոլոդինի խոսքով՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի, որպեսզի առկա խնդիրները լուծի «ինչ-որ մեկի հաշվին», այս դեպքում՝ Եվրամիության։