Փաշինյանը Պրահայում հանդիպելու է և՛ Ալիևի, և՛ Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր զգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ինքը՝ Փաշինյանը։
«Ես մեկնում եմ Պրահա: Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։ Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, և այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,–ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։