Ռուսաստանը միշտ հարգանքով է վերաբերվել Ուկրաինայի մշակույթին, լեզվին և ժողովրդին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, մշակույթին և լեզվին։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Պուտինի հայտարարությանը, որը նա արել է «Տարվա ուսուցիչ» մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ։
«Մենք միշտ, չնայած այսօրվա ողբերգությանը, և այսօր, մեծ հարգանքով ենք վերաբերվում ուկրաինացի ժողովրդին և ուկրաինական մշակույթին, ուկրաինական լեզվին, գրականությանը և այլն: Եվ նրանք երբեք թույլ չեն տվել որևէ բան, որը թույլատրված է Ուկրաինայում՝ կապված ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։