Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

«Նիկոլը լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հօգուտ Հայաստանի, նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները»

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ:

Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է:

Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրնեում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով:
44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ:

Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Արդբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել:
Նիկոլը բոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր:

Կապիտուլյանտը լացակումած ասում է, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն: Միթե կարելի է սեփական պատգամավորներին այդ աստիճակի էշի տեղ դնել:

Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցախյան հարցի խաղաղ կարգավորման:

Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն, թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հօգուտ Ադրբեջանի: Հօգուտ այն բանի, ինչի համար որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ:

Նիկոլի ճղճիմ «արդարացումները» չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հնարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի:

Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հօգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները»: