Քստմնելի տեսարան էր. թվում էր Ալիևի ելույթն եմ լսում. Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի ելույթին
«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի մեջլիսում». սոցցանցում գրել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հիշեցրել են, որ Ադրբեջանը կտրուկ մերժել էր Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական։
Հիշեցնենք, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման` Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից