Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանն Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցին
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Կողմերը հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանն ու դրա հետևանքներին:
Շեշտվել է Հայստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: