Վերջնագրերի լեզուն մեզ համար անընդունելի է․ ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը պարտադրել ուրիշներին․ ՌԴ վարչապետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ երկիրը չի ընդունում վերջնագրերի լեզուն։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին ՌԴ Նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարել է Երկրորդ Կասպյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Միշուստինի խոսքով՝ աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը պարտադրել ուրիշներին։
«Վերջնագրերի լեզուն մեզ համար անընդունելի է։ Ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը պարտադրել ուրիշներին, առավել ևս՝ դիմել ճնշման միջոցների, որոնք շոշափում են սովորական քաղաքացիների և մասնավոր բիզնեսի շահերը»,- իր ելույթի ժամանակ բացատրեց Միշուստինը։