Ուժգին պայթյուն՝ Կիևում․ ուկրաինական ԶԼՄ-ներ
Կիևում պայթյուն է որոտացել, մինչդեռ օդային ռմբակոծության մասին ահազանգը չի հայտարարվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ուկրաինական «Страна.ua»-ին։
«Կիևում ուժեղ պայթյուն է լսվել։ Օդային տագնապ չի հայտարարվել»,- ասվում է ուկրաինական ԶԼՄ-ներում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ էին արել թույլ տալ ուկրաինացի տղամարդկանց հեռանալ միջուկային սպառնալիքի պատճառով։ Նախագահի կայքում հայտնվեց խնդրագիր, որը պահանջում էր թույլ տալ երկրի բոլոր տղամարդկանց, ովքեր մոբիլիզացված չեն, հեռանալ: