Հայտարարում են, որ էներգետիկ որևէ պայմանագիր Ադրբեջանի հետ չեն սառեցնելու, բայց իրենց սրբազան լանչից 2,5 րոպե կարող են հատկացնել ու ՀՀ դրոշով լացացնող ակցիա անել. Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակցիան է՝ ի սատարումն Հայաստանի։
Իհարկե, ԵՄ առաջին դեմքերը վազելով հայտարարում են, որ էներգետիկ որեւէ պայմանագիր Ադրբեջանի հետ չեն սառեցնելու եւ այդ երկրի հանդեպ որեւէ սանկցիա չեն կիրառելու, բայց իրենց սրբազան լանչից 2,5 րոպե կարող են հատկացնել ու Եվրապառլամենտի ֆոյեում ՀՀ դրոշով լացացնող ակցիա անել։
Չնայած, ես կիսում են եվրոպատգամավորների մուննաթը՝ «ձեր խորհրդարանը դա էլ չի անում» թեմայով։
Սիրուն նկար է»: