ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը թվիթերյան էջում անդադարձել է հայ գերիների գնդակահարման տեսանյութին։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է այդ տեսանյութից։
«Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու փաստը: Կոչ ենք անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին խաղաղ բնակիչների դեմ ուղղված այս և նախկինում արված հանցագործությունները: Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,-գրված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի թվիթերյան էջում։