Մայակ թաղամասում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. Փրկարարները տարհանել են 10 բնակչի
Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ում ահազանգը ստացվել է ժամը 16։32-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի մոտ 5 կգ բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել են պահարան (5 քմ) և 5 աթոռ։
Հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։