Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի
Երևանի Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-21099» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «VAZ-21099» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: