Ղրիմ, կամուրջ, սկիզբ․ այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի. Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին:
«Ղրիմ, կամուրջ, սկիզբ։ Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի կողմից բռնազավթվածը պետք է վերացվի»,- գրել է Պոդոլյակը։
