Մարիա Զախարովան պատասխանել է Կիևի արձագանքին՝ կապված Ղրիմի կամրջի պայթյունի հետ
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ուկրաինական կողմի արձագանքին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
«Կիևի ռեժիմի արձագանքը քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- գրել է Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունին անդրադարձել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը: