Ղրիմի կամրջի պայթեցումը հատուկ գործողություն է. ուկրաինական ԶԼՄ-ները հաստատել են, որ կամուրջը պայթեցրել է Ուկրաինայի ԱԾ-ն
«Украинская правда» թերթը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին մասնակից է եղել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Այս հրապարակումը հաստատել է երկրի իրավապահ մարմինների աղբյուրը։
«Աղբյուրի համաձայն՝ Ղրիմի կամրջի պայթեցումը հատուկ գործողություն է։ Միևնույն ժամանակ, ինքը՝ հատուկ ծառայությունը, դեռ պաշտոնապես չի մեկնաբանել իր մասնակցությունն այս իրադարձություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։