Էստոնիան շնորհավորել է Ուկրաինային՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն արձագանքել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։
«Էստոնիան, իհարկե, ողջունում է դա և շնորհավորում է ուկրաինական հատուկ ջոկատայիններին, որոնք, ամենայն հավանականությամբ, կանգնած են այս գործողության հետևում»,- գրել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը և հավելել, որ դրական է գնահատում կամրջի վրա «երթևեկությունը կանգ առնելու» փաստը։