ԱՄՆ-ն պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետության իր հավակնություններից. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետության իր հավակնություններից։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ղեկավարությանը անհրաժեշտ է եզրակացություններ անել՝ Ռուսաստանի գործերին միջամտելու փորձերի վերաբերյալ։
«Մենք խոսում ենք միջազգային լարվածությունը սրելու անխոհեմ գծի մասին։ Հնարավո՞ր է կոտրել այս «արատավոր շրջանակը»։ Իհարկե այո։ Առաջ գնալու համար Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք կատարի սխալների վրա և հրաժարվի համաշխարհային տիրապետության իր հավակնություններից»,- պարզաբանել է Լավրովը։