Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից 3 մարդ է մահացել. ՌԴ ՔԿ-ն նախնական տվյալներ է հայտնում զոհերի մասին
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նախնական տեղեկություն է հայտնել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Ըստ մամուլի ծառայության՝ դեպքի վայրում աշխատում են Քրեական գործի գլխավոր վարչության քննիչները և ՌԴ Քննչական կոմիտեի դատափորձագիտական կենտրոնի աշխատակիցները։
«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Սրանք, ենթադրաբար, ավտոմեքենայի ուղևորներն են, որը գտնվել է պայթեցված բեռնատարի կողքին»,- հայտնում է մամուլի ծառայությունը։