Կարեն Անդրեասյանն ընտրվել է Սահմանադրության խախտումով. Գևորգ Պետրոսյան
Կարեն Անդրեասյանն ընտրվել է Սահմանադրության խախտումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու պարզաբանել․
«Կարեն Անդրեասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ…
Սա Սահմանադրության անվիճելի խախտում է…
ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:
Խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:
Ես ուզում եմ հասկանալ՝ Արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանը, բացի Նիքոլի նկարին նայելուց և օրինահնազանդ դատավորներին փուռը տալուց, ինչո՞վ է զբաղվել…
Նա ե՞րբ է վերջին անգամ իրավագիտության ոլորտից հոդված հրատարակել…
Նա համալսարանից ազատվել է մի խայտառակ դեպքի կապակցությամբ (եթե հակադարձեց, կմանրամասնեմ)…
Նրա ընտրությունը ԲԴԽ նախագահի պաշտոնում լրիվ հակասահմանադրական է…
Մնացածը՝ եթերում՝ շուտով…»