Պետք է ընդունվեն որոշումներ և ի ցույց դրվի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա. Արցախի ԱԳ նախկին նախարար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։ Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»։