Լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ինչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները.Արտակ Զաքարյան
«Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.«Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն: Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները»:
Նրա խոսքով՝ անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ինչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները:
«Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»,-գրել է նա: