Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի վրա տրակտոր է պայթել․կան վիրավորներ
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող տրակտորը պայթել է ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են Ռամին Ալիևը եւ Փարվիզ Նաջաֆովը։ Երկուսի էլ մեկ ոտքը ծնկից վեր անդամահատել են։