Հայ-վրացական սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետ
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, ուղեևորատար և թեթև մեքենաների համար կառուցվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։
Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։