Թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ներկայացրել են, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2050թ.-ին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանի նոր Թուրքիայի քարտեզը: Թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերով ներկայացրել են, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2050թ.-ին: Այդ 30 տարվա մեջ Էրդողանի նեոպանթուրանական ծրագրի համաձայն վերականգնվող նոր Օսմանյան կայսրության մեջ մտնելու են Հայաստանը, Վրաստանն, Ադրբեջանը, Հունաստանը, Բահրեյնը, ՄԱԷ-ն, Սաուդյան Արաբիան, Յեմենը, Օմանը, Քուվեյթը, Սիրիան, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը, Միջին Ասիայի արևմտյան մասը, Եգիպտոսը, Լիբիան, Հարավային Օսիան, Աբխազիան, Իրաքը, ՌԴ-ի ամբողջ հարավ-արևմուտքը, Քաթարը, նախկինում Ուկրաինայի կազմի մեջ մտած Ղրիմը, Դոնբասը...
Բացարձակ չզարմացա, երբ պարզվեց, որ թուրքերի այս նոր կայսրության մեջ, գոնե քարտեզի վրա, ընդգրկված չեն Իսրայելը, Իրանի հյուսիս-արևմուտքը և թուրքերը «խնայել» են չինացիներին՝ չհավակնելով Չինաստանի հյուսիս-արևմուտքի նկատմամբ... Այդ երեքը մոտակա ժամանակներում ևս շատ մեծ գլխացավանք են ներկայացնելու թուրքերի համար...
Եթե հաշվի առնենք, որ թուրքերն արդեն են վերահսկում Կիպրոսի հյուսիսը, Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Իրաքի հյուսիսը, Վրաստանի հարավ-արևմուտքն՝ Աջարիան, Ադրբեջանն ու նաև Հայաստանը, որտեղ իշխանությունը թրքամետ ուժերի ձեռքում է գնտվում, իսկ Քաթարում և Լիբիայում ունի ռազմաբազաներ, ապա քիչ գործ արված չէ այդ ծրագրի իրագործման ուղղությամբ...»: