Իրանը շարունակում է հարվածներ հասցնել քրդական անջատողական խմբավորումներին
Իրանը շարունակում է հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել քրդական անջատողական խմբավորումներին, որոնք տեղակայված են Հյուսիսային Իրաքի Էրբիլ և Սուլեյմանիա շրջաններում՝ սպառնալով ստորաբաժանումներ մտցնել այս շրջան։
Ըստ քրդական աղբյուրների տարածած լուրերի, որոնք դեռևս չեն հաստատվել լրատվամիջոցների կողմից, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է քուրդ անջատականներին, որ զորքեր կուղարկի կիսաինքնավար Իրաքյան Քրդստան։