ԱՄՆ-ը Լիբանանին վերջին հնարավորությունն է տալիս` Իսրայելի հետ բանակցելու համար
ԱՄՆ ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ զրույցի ժամանակ նրան ասել է, որ այսօր Բեյրութը կստանա Իսրայելի հետ գազի օֆշորային հանքավայրերի շահագործման վերաբերյալ համաձայնագրի վերջին և վերջնական տեքստը, քանի որ «քննարկումների ժամանակը սպառվել է»։
Լիբանանի կառավարությանը մնում է հավանություն տալ առաջարկվող տարբերակին:
Աունի գրասենյակի համաձայն՝ Լիբանանի նախագահը ուշադիր կուսումնասիրի համաձայնագրի բոլոր մանրամասները նախքան այն հաստատելը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հրապարակայնորեն մերժել էր պայմանագրի տեքստի վերաբերյալ լիբանանյան մեկնաբանությունները։