Բայդենն ու Շոլցը քննարկել են Ռուսաստանի դեմ հետագա քայլերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա, հայտնում է Սպիտակ տան կայքը։
Նշվում է, որ Բայդենը և Շոլցը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը, ինչպես նաև հայտնել են իրենց հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին իր դաժան գործողությունների համար և Ուկրաինային անվտանգության և տնտեսական օգնություն տրամադրել:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են էներգետիկայի թեմային։