Կիմ Չեն Ընը ստուգել է միջուկային զենքի ստորաբաժանումների զորավարժությունները ու ասել՝ «թշնшմիների հետ խոսելու բան չկա» (ֆոտո)
Կիմ Չեն Ընը ստուգել է միջուկային զենքի մարտավարական ստորաբաժանումների զորավարժությունները, հայտնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները։
ԿԺԴՀ-ի ղեկավարն իրականացրել է զորավարժությունների դաշտային ղեկավարումը, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը։ Հոկտեմբերի 6-ին և 8-ին ղեկավարել է հեռահար հրետանու և ավիացիայի նախապատրաստումը։
Կորեական լրատվամիջոցները նաև մեջբերում են Կիմ Չեն Ընի խոսքերը, որ «թշնամիների հետ խոսելու բան չկա»։
