Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը։
Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ 8.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։
Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։