Զելենսկու գործողությունները հանգեցրին այս ամենին. Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հանգեցրին այս ամենին, ինչ կատարվում է այս պահին Կիևում, կարծում է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան։ Նա Telegram-ի իր ալիքում արձագանքել է Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյունների մասին տեղեկություններին՝ իր գրառմանը կցելով լուսանկար սոցիալական ցանցերից։
«Ուկրաինան և Կիևն այսօր Զելենսկու ավելի վաղ որոշումների և գործողությունների արդյունքն են»,- գրել է Կիվան։
Ինչպես նշել է ուկրաինացի նախկին պատգամավորը, Ուկրաինայի նախագահն ամեն ինչ արել է այս իրավիճակը ստեղծելու համար։