Ուկրաինացի պատգամավորը Լվովում նոր պայթյունների մասին է հայտնում
Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն հայտարարել է Լվովում նոր պայթյունների մասին։
«Լվով. նորից պայթյուններ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ օդային տագնապը չի դադարել ողջ Ուկրաինայում, եղել են հրթիռային հարվածներ։ Ուկրաինական լրատվամիջոցները, իշխանություններն ու ականատեսները հայտնում են պայթյունների մասին Կիևում, Ժիտոմիրի և Կիևի շրջաններում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում։ Կիևի մետրոյի բոլոր գծերով գնացքների շարժը դադարեցվել է, մետրոյի կայարանները ծառայում են որպես ապաստարաններ։