«Փախիր, Զելենսկի, փախիր. ինչ էիր կարծո՞ւմ՝ քեզ կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է այսօր Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածներին ու պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Կադիրովը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Զելենսկին բողոքում է Կիևի և այլ քաղաքների վրա «թռիչքներից»:
Իսկ դու, «լոխ» Զելենսկի, ինչ էիր կարծո՞ւմ. քեզ կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ:
Այսինքն՝ ութ տարի հնարավոր էր ռմբակոծել խաղաղ բնակիչներին, ոչնչացնել ԼԴԺՀ քաղաքների ենթակառուցվածքը, արկերով ծածկել ատոմակայանը, պայթեցնել կամուրջները, կրակել կարևոր օբյեկտների վրա, բայց երբ հասել է ձեր գլխին, հանկարծ ոչ մեկին չի՞ կարելի:
Մենք զգուշացրել ենք քեզ, Զելենսկի, որ Ռուսաստանն իրականում դեռ ոչինչ չի սկսել, այնպես որ դադարիր բողոքել «դեշովկայի պես», բայց ավելի լավ է, փախիր մինչև նրա գալը: Փախիր, Զելենսկի, փախիր առանց հետ նայելու դեպի Արևմուտք։
Հիմա ես 100%-ով գոհ եմ հատուկ ռազմական գործողությունից»,- գրել է Կադիրովը: