«С новым номером». Զախարովան հեգնել է Զելենսկիի հայտարարությունը «մեծ յոթնյակի» հրատապ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը «մեծ յոթնյակի» հրատապ հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ Ուկրաինայի քաղաքներում պայթյունների մասին տեղեկատվության ֆոնին։
Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ Ուկրաինայի առաջնորդն ակնկալում է ելույթ ունենալ այս միջոցառմանը։
«Զելենսկին ասել է, որ ինքը պայմանավորվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ G7-ի հրատապ հանդիպման շուրջ, և նա ակնկալում է խոսել այդ հանդիպման ժամանակ»,- գրել է Զախարովան` հեգնելով «С новым номером»: