Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են տեղակայել զորքերի տարածաշրջանային խումբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է տարածաշրջանային համատեղ զորքերի տեղակայման շուրջ, հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը։
«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերում է: Եթե սպառնալիքի մակարդակը հասնի ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք կօգտագործենք Միութենական պետություն խմբավորումը», - ասել է պետության ղեկավարը անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ:
Նա պարզաբանել է, որ խմբի կազմավորումը սկսվել է երկու օր առաջ՝ իր հրահանգով։