Մենք գալիս ենք ձեր հետևից. Ուկրաինայի ՊՆ-ն պատասխանել է Ռուսաստանին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի կողմից այսօր հասցված հարվածներին:
«Այսպիսով, ռուսաստանցիներ, դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարող եք փոխհատուցել ձեր անզորությունը մարտի դաշտում խաղաղ քաղաքներին հրթիռային հարվածներով:
Դուք պարզապես չեք հասկանում դա, ձեր ահաբեկչական հարձակումները միայն մեզ ավելի ուժեղ են դարձնում: Մենք գալիս ենք ձեր հետևից»,- ասված է Ուկրաինայի ՊՆ Թվիթերի միկրոբլոգում արված գրառման մեջ։