ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները
«Այսօր ԵԽԽՎ-ում տեղի է ունենում բանավեճ «Ռազմական գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ հարձակումները բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա» թեմայով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
«Ադրբեջանի ագրեսիայից և Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներից հետո միջազգային հանրության վճռական պատասխանը հրամայական է»,-ասվում է հայտարարության մեջ։