ՌԴ-ի դեմ կա պատժամիջոցների 8 փաթեթ․ ԵՄ-ն նոր փաթեթ է մշակում
ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ երկրները դիտարկում են Ռուսաստանի վրա պատժամիջոցների կիրառման հաջորդ քայլերը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է TACC-ը։
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն արդեն ընդունել է պատժամիջոցների ութ փաթեթ։
«Անդամ երկրները ներկայումս շարունակում են քննարկել, թե էլ ինչ կարելի է անել»,- ասաց նա: