Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի վրա հարձակումները միայն «առաջին դրվագն» են․ ուրիշներն էլ կլինեն. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը պետք է լինի «Ուկրաինայի քաղաքական ռեժիմի ամբողջական ապամոնտաժումը»։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան իր ալիքում։
Մեդվեդևը նաև նշել է, որ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի վրա հարձակումները միայն «առաջին դրվագն» են․ ուրիշներն էլ կլինեն։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի պետությունը «իր ներկայիս կոնֆիգուրացիայում» մշտապես «ուղղակի և հստակ սպառնալիք կստեղծի Ռուսաստանի համար»։
«Հետևաբար, մեր ժողովրդին պաշտպանելուց և երկրի սահմանները պաշտպանելուց բացի, մեր հետագա գործողությունների նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի Ուկրաինայի քաղաքական ռեժիմի ամբողջական ապամոնտաժումը»,- եզրափակել է Մեդվեդևը։