Կամուրջն անօրինական է կառուցվել․ ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանել է Ղրիմի կամրջի պայթյունը
ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հրաժարվել է մեկնաբանելուց Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Կերչի կամուրջը կառուցվել է ապօրինի, քանի որ այն միացրել է ուկրաինական տարածքն ու Ռուսաստանը՝ առանց Ուկրաինայի օրինական իշխանությունների համապատասխան հավանության։ Մենք հնարավորություն չունենք պարզելու, թե ինչ է տեղի ունեցել շաբաթ օրը կամրջի վրա, որն է եղել պայթյունի պատճառը»,- ասել է Ստանոն։
Նա հավելել է, որ հաշվի չի առնելու ռուսական կողմի հայտարարությունները, քանի որ դրանք իբր «չեն կարող արժանահավատ համարվել»։