Հունգարիան և Սերբիան գազատար կկառուցեն ռուսական գազը մատակարարելու համար
Հունգարիան և Սերբիան գազատար կկառուցեն ռուսական գազը մատակարարելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլթան Կովաչին։
Ներկա պահին Սերբիան նավթի և նավթամթերքի հիմնական մասը ստանում է Խորվաթիայից խողովակաշարով, սակայն հակառուսական պատժամիջոցների պատճառով առաքման այս եղանակը շուտով կդառնա անհասանելի։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Հունգարիայի հետ համաձայնագրով Սերբիան կկառուցի 128 կմ երկարությամբ նավթամուղ՝ հունգարական նավթատարների ցանցին միանալու համար։