Կարմիր խաչը դադարեցնում է աշխատանքներն Ուկրաինայում
Կարմիր Խաչը որոշել է դադարեցնել աշխատանքն Ուկրաինայում՝ աշխատակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը»,- ասել է Ուկրաինայում Միջազգային Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչը երկրի ղեկավարությանը ուղարկված էլեկտրոնային նամակում:
Ավելի վաղ Ռուսաստանի Կարմիր Խաչի (ՌԿԽ) նախագահ Պավել Սավչուկը հայտնել էր, որ կազմակերպությունը՝ «Մենք միասին ենք» համառուսաստանյան փոխօգնության ակցիայի շրջանակներում բացել է դրամահավաք՝ զինվորական անձնակազմի ընտանիքներին աջակցելու համար։