Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր
Հասարակություն

Սահմանամերձ դպրոցներում ուսուցչի 220 թափուր տեղ կա

Սահմանամերձ բնակավայրերում մանկավարժների բացը լրացնելու համար՝ դեռևս 2021 թ. հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը, որով սահմանվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ կարգը: 

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ https://kadrer.emis.am:

Էլեկտրոնային համակարգում մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 220 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված են մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն:

Սահմանամերձ բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, որոնք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը:
Գործուղվող ուսուցիչներին պետությունը սոցիալական երաշխիքներ է առաջարկում` պայմանների բարելավմամբ: 

Ներկայում ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում աշխատում են գործուղված 15 ուսուցիչներ:

Գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.

• իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով: Բնակավայրի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

•  իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10.000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8.000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50.000 դրամը,

• տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս,

• բնակարանային վարձ՝ ըստ մարզերի` 10-24 հազար ՀՀ դրամ գյուղական և 13-34 հազար ՀՀ դրամ քաղաքային բնակավայրի համար,

• կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 ՀՀ դրամ,

• աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով։

Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարության)  կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Գործուղված մասնագետը չի կարող միևնույն հաստատություն գործուղվել երկու անգամից ավելի։ Նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում առավելագույնը երկու տարով: 

Նշենք նաև, որ գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մարզերի հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ