Բելառուս արմատականներից բաղկացած գրոհայինները մարզվում են Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բելառուս արմատականներից բաղկացած գրոհայինները մարզվում են Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում՝ Բելառուսի Հանրապետությունում ահաբեկչություններ իրականացնելու համար:
«Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում բելառուս արմատական գրոհայինների ուսուցումն իրականացվում է մեր երկրում դիվերսիաներ, ահաբեկչություններ և ռազմական ապստամբություններ կազմակերպելու համար»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նշել է, որ դա Բելառուսի անվտանգությանը սպառնացող վտանգ է: