Դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է
Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունեցել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը:
Դատարանը մերժել է 14 պատգամավորների անձնական միջնորդությունը, մերժել է նաև 10 միլիոն դրամ գրավով ազատ արձակել Վարդանյանին և երեք ամսով երկարացրել է նրա կալանքը:
ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին։